Այստեղ պատկերավոր կարող եք գտնել մեր կողմից առաջարկվող ծառայություններից մի քանիսը
Դիմեք մեզ, մենք կիրականացնենք կարճատև ուսումնասիրություն ձեր բիզնեսում, կծանոթանանք բիզնես խնդիրներին, կառաջարկենք խնդիրները լուծելու արդյունավետ եղանակներ։ Կարևոր է նաև հասկանալ, թե որն է բիզնես խնդիրը, քանի որ շատ դեպքերում ամենադժվարը հենց խնդիրը ճիշտ հատկորոշելն է, միայն դրանից հետո է հնարավոր առաջարկել ճիշտ լուծումներ։
Մենք կազմակերպում ենք բիզնեսների գնման գործարքների ամբողջական գործընթացի ապահովումը։ Պլանավորում ենք գնման ռազմավարությունը, ապահովում ենք գործարքի գրանցումը պետական մարմիններում, ապահովում ենք օպերատիվ և արդյունավետ լուծումներ։
Մենք տալիս ենք մանրածախ բիզնեսով զբաղվող ընկերություններին ամբողջական խորհրդատվություն նրանց կողմից իրականացվող ակցիաների և զեղչերի վերաբերյալ։ Շատ դեպքերում իրականացվող զեղչերը չեն հասնում իրենց նպատականերին, ճիշտ չի ներկայացվում ակցիայի էությունը, այլ դեպքերում էլ ակցիան ուղղակի հակասում է օրենսդրությանը, որի համար նախատեսված են խոշոր տուգանքներ։ Նման երևույթներից խուսափելու համար մենք առաջարկում ենք համագործակցության մեխանիզմներ։